Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am

Իդեալական ծնող լինելը վնասակար է. գիտնականներ. 1in.am

Երեխայից թաքցնելով բացասական հույզերը և չափազանցնելով դրականները՝ ծնողներն իրենց հոգեկան աշխարհին լուրջ վնաս են հասցնում: Սա ցույց է տվել նոր հետազոտությունը, որը կատարել են Տորոնտոյի համալսարանի աշխատակիցները:

Մասնագետները 2 փորձ են կատարել: Նախ, գիտնականները 162 ծնողի խնդրել են հիշել երեխայի խնամքի նախորդ փորձը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Վերլուծությունը ցույց է տվել՝ բացասական զգացումները թաքցնելու կամ` ընդհակառակը, դրական հույզերը չափազանցնելու փորձերը բացասաբար են անդրադարձել ծնողների հուզական վիճակի վրա: Այսպես, մասնակիցները նշել են, որ իրենց ինքնագնահատականն ընկել է, վատացել է հարաբերությունների որակն ընտանիքում, նրանք նաև սկսել են ավելի հազվադեպ արձագանքել իրենց երեխաների պահանջմունքներին:

Երկրորդ փորձի ընթացքում 118 կամավոր 10 օր պատասխանել են իրենց ծնողական պարտականություններին վերաբերող հարցերին: Հետազոտոտղները ստացել են, ընդհանուր առմամբ, նման արդյունքներ: Պարզվել է նաև, որ երեխաների դաստիարակության հետ կապված բարդ իրավիճակները ծնողներին ստիպել են ավելի հաճախ ճնշել իրենց զգացմունքները:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.thecortexparent.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ